Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը զրույզ են ունեցել Բրյուսելում եռակողմ հանդիպմանն ընդառաջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ընթացիկ հարցերի քննարկումներից բացի, կողմերը քննարկել են նաեւ Եվրոպական Միության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումը: ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ամբողջությամբ համապատասխանում է երկու կողմի շահերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: