Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի կայանների տեղակայումն իր սահմանների մոտ՝ իր շահերից ելնելով։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ԻՌՆԱ-ն։

«Իսրայելը պաշտոնապես հայտարարում էր, որ դեմ է իր սահմանների մոտ Իրանի ներկայության ուժեղացմանը եւ լրջորեն հետեւում է մեր անձանց տեռորի եւ մեր կայանների ոչնչացման ուղեգծին։ Մենք նույնպես, հետեւելով այդ քաղաքականությանը, չենք հանդուրժի Իսրայելի կայանները մեր սահմանների մոտ»,- ասել է նա։

«Իսրայելի կողմից ցանկացած հանցավոր մտադրություն հայտնաբերելու դեպքում կկրկնվի մեր վճռական պատասխանը, մենք երբեք չենք նահանջի ժողովրդի շահերից»,- ասել է նա։