Ադրբեջանական բեռնատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հետաքննություն է անցկացվում։ Այս մասին տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում։

«Իմ տեղեկությամբ՝ բեռնատարի վարորդը միտումնավոր է գործել, հաշվի առնելով այն, որ նա կանգ չի առել»,- նշել է օմբուդսմենը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Արցախում ադրբեջանական բեռնատարի վարորդը ձորն է գլորել հայկական պետհամարանիշերով տաքսի մեքենան։