«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում: Երիտասարդները նստել են մետրոյի վագոնների դռների միջեւ եւ չեն թողնում, որ գանցքը շարժվի: Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ  իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:

Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն: