Գեր տերությունների մասնակցությամբ միջազգային կոնֆլիկտի վտանգը մեծանում է, ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին, ում խոսքերը մեջբերում է Fox News-ը։

Դիմելով Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ նա կոչ է արել պատրաստվել իրադարձությունների այդպիսի զարգացման։

«Աշխարհում, ուր դուք մուտք եք գործում, գեր տերությունների ներգրավմամբ միջազգային խոշոր հակամարտությունների հավանականություն կա: Եւ այդ հավանականությունն աճում է, այլ ոչ թե նվազում»,- նշել է Միլլին։

Ամերիկացի գեներալն իր ելույթի ժամանակ որպես գեր տերություններ նշել է Ռուսաստանը եւ Չինաստանը:

«Այժմ մենք համաշխարհային երկու տերության ենք բախվում՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հնարավորություններ ունի եւ լրջորեն է մտադիր է փոխել գոյություն ունեցող կանոնները, որոնք հիմնված են կարգի վրա»,- ասել է նա: