ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չի բացառել «Ազովստալի» զինվորականների հետ ռուս գերիների փոխանակման քննարկման հնարավորությունը, եթե դա չհակասի առողջ բանականությանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ես ցանկացած հնարավորություն, որը չի հակասի առողջ բանականությանը, չեմ բացառում»,- ասել է նա երկուշաբթի՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան հնարավոր համարում է այդ փոխանակման քննարկման հնարավորությունը։