Ռուսական կողմը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ, հենց որ Կիեւը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի եւ պատասխան ներկայացնի Մոսկվայի առաջարկներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունները սառեցնելը, դրանք դադարի վիճակի բերելը մեր նախաձեռնությունը չէր։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, հենց որ Ուկրաինան կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ներկայացնի, գոնե, արձագանք մեր փոխանցած առաջարկություններին»,- ասել է նա։

Ռուդենկոն նաեւ ավելացրել է, որ ուկրաինական կողմի հետ խաղաղ պայմանագրի հարցում Մոսկվան «կկողմնորոշվի Կիեւի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման, այլ ոչ թե Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիկ Պոդոլյակի հայտարարության հիման վրա։