Ոստիկանության աշխատակիցները Սամարղանդում էլեկտրաշոկ են կիրառել ղազախստանցի զբոսաշրջիկների հանդեպ եւ գիշերը հասցրել ոստիկանական տեղամաս, երկուշաբթի տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Սամարղանդի պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները Միրզո Ուլուգբեկի փողոցում, զբոսաշրջիկների անձը պարզելու ընթացքում, կոպտորեն խախտելով պրոֆեսիոնալ էթիկայի կանոնները, չարաշահել են ծառայողական դիրքն ու լիազորությունները եւ հատուկ տեխնիկական միջոցներ կիրառել»,- նշվել է ՆԳՆ-ի Թելեգրամ-ալիքում։

Գերատեսչության տվյալներով՝ ներկայում երկրի ՆԳՆ-ն, դատախազության մարմինների հետ համատեղ, տվյալ փաստով ստուգում է իրականացնում։

«Ստուգման արդյունքներով կդիտարկվի հակաիրավական գործողություններ կատարած բոլոր աշխատակիցների, ինչպես նաեւ գործողության համար պատասխանատու ղեկավարների ազատման եւ պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։