Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա. ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, արձագանքելով ԵԽ նախագահի հայտարարությանը:

Նա նաեւ նշել է. «Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։

Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք, ձեր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը»։