Հայաստանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +10 +13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +8 +11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +15 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +8 +11,

Լոռիում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +11 +14,

Տավուշում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +13 +18,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +7 +10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +11 +15,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +19 +22,

Արմավիրում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +18 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +17 +20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +20 +24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +18,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +20 +24։