Մլադա Բոլեսլավում գտնվող Skoda-ի տեխնիկական ուսումնարանը շարունակում է կոնցեպտուալ ավտոմեքենաների թողարկման ավանդույթը, որոնց մշակման ընթացքում ուսանողները փորձ են ձեռք բերում արտադրության մեջ հետագա աշխատանքի համար։ 2020-ին այն ներկայացրեց Scala հեչբեքի վրա հիմնված Slavia ռոդսթերը։ Այժմ՝  համավարակի պատճառով հարկադիր ուշացմամբ, լույս տեսավ ութերորդ ուսանողական ավտոմեքենան՝ Skoda Afriq քրոսովերը, որն իրենից սերիական Kamiq է ներկայացնում՝ մոդիֆիկացված եւ արտաճանապարհային դարձված, հայտնում է Motor-ը։

Afriq-ն անվանվել է Հյուսիսային Աֆրիկայի պատվին, որտեղ չեխական ապրանքանիշը պատասխանատու է Volkswagen Group-ի ամբողջ գործունեության համար։ Անվան մեջ հղում կա նաեւ Դաքար ռալլի ռեյդին, որն անցկացվել էր Աֆրիկայում: Q տառով ավանդաբար ավարտվում են Skoda քրոսովերների անունները՝ Karoq, Kodiaq եւ այլն։

Կոնցեպտի առանձնահատկություններից մեկը բեռնախցիկում գտնվող օդից խմելու ջուրը ստանալու սարքն է։ Օդը վերցվում է մթնոլորտից, մաքրվում, հովացվում, ինչից հետո դրանից ջուր է կոնդենսացվում։ Այն ենթարկվում է եւս մի մաքրման եւ հանքայնացման ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ կասկադային ֆիլտրի միջոցով, որը սպանում է միկրոօրգանիզմները եւ քայքայում վնասակար քիմիական նյութերը: Դրանից հետո ջուրը կարելի է խմել: