WhatsApp-ի մշակողները աշխատում են արձագանքների նոր ֆունկցիայի վրա, գրում է WABetaInfo պորտալը։ Նորամուծությունը թույլ կտա պարզել, թե ալբոմների որ լուսանկարներին են արձագանքել։

Ներկայումս, եթե ինչ-որ մեկը արձագանքում է ալբոմի մեջ խմբավորված լուսանկարին կամ տեսանյութին, օգտատերը չի կարող տեսնել, թե որ ֆայլերին են արձագանքել՝ առանց ալբոմը բացելու: WABetaInfo պորտալում տեղադրվել է սքրինշոթ, որը ցույց է տալիս ընթացիկ եւ նոր տարբերակների տարբերությունը: Հետագայում WhatsApp-ի օգտատերերը կկարողանան դիտել արձագանքի մանրամասները հատուկ ընտրացանկում: