Բրիտանական թագավորական ՌՕՈւ-ի կապրալ Ռոբ Բադգենը ողջ է մնացել չբացված պարաշյուտով 800 ֆուտից (մոտ 250 մետր) ընկնելուց հետո, հայտնում է Wales Online-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 3.6 կմ բարձրությունից խմբակային ցատկի ժամանակ։ Բադգենի գործընկերը բախվել է նրան՝ կոտրելով նրա վիզը, ինչից հետո պարաշյուտի պարանները խճճվել են։

Բադգենը կորցրել է գիտակցությունը, չի կարողացել արձակել հիմնական պարաշյուտը եւ մոտ 80 կմ/ժ արագությամբ բախվել է գետնին։ Պարբերականը նշում է, որ զինվորականը ողջ է մնացել ավազի շնորհիվ, որը մեղմել է հարվածը։