Գիշերային ջերմաստիճանն ավելի արագ է բարձրանում, քան ցերեկը: Ամբողջ աշխարհում մարդիկ չեն կարողանում արագ հարմարվել դրան եւ սկսում են ավելի քիչ քնել: Կլիմայական ճգնաժամը մեզ զրկում է տարեկան 44 ժամ քնից, ինչը նշանակում է, որ մենք 11 գիշերվա ընթացքում նախատեսված 7 ժամից պակաս ենք քնում: Այս մասին գրում է New Atlas-ը՝ վկայակոչելով թեմայի վերաբերյալ ամենամեծ հետազոտությունը։ Այն տպագրվել է One Earth ամսագրում։ Մասնագետներն ուսումնասիրել են 68 երկրից 47000 մեծահասակի թեւնոցներից քնի  7 միլիոն ցուցանիշները:

Կլիմայական ճգնաժամին զուգահեռ քնի հետ կապված խնդիրները կսրվեն։ Մինչեւ դարի վերջ մարդիկ կարող են սկսել տարեկան 58 ժամ քուն կորցնել:
Նույնիսկ 1°C գլոբալ տաքացման դեպքում բնակչության որոշ խմբեր ավելի շատ կտուժեն, քան մյուսները. 65 տարեկանից բարձր մարդիկ՝ երկու անգամ, չզարգացած երկրների բնակիչները՝ երեք անգամ։ Կանանց մոտ քնի ժամանակը մեկ քառորդով ավել կկրճատվի, քան տղամարդկանց մոտ։

Մեկ միլիոնանոց քաղաքում +25 °C-ից բարձր ջերմաստիճանը լրացուցիչ կազդի 46000 մարդու քնի վրա: Իսկ ներկայիս ջերմային ալիքը Հնդկաստանում եւ Պակիստանում կազդի միլիարդավոր մարդկանց վրա, հավելել է The Guardian-ը: