Հունգարիան շարունակում է էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու իր պահանջները, որպեսզի համաձայնի ռուսական նավթի էմբարգոյին, հաղորդում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովն այս ամսվա սկզբին առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, սակայն դեռեւս որեւէ քայլ չի ձեռնարկվել։

«Նախ որոշումներ, ապա՝ պատժամիջոցներ», - Բրյուսելում բանակցություններից առաջ լրագրողներին ասել է Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան:

Հունգարիան, որը մեծապես կախված է ռուսական նավթից, հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ կլինի մոտ 750 միլիոն եվրոյի չափով կարճաժամկետ ներդրումներ՝ նավթավերամշակման գործարանների արդիականացման եւ Խորվաթիայից նավթ բերող խողովակաշարի ընդլայնման համար:

Բուդապեշտը նաեւ նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսությունը ռուսական նավթից հեռացնելը կարող է արժենալ մինչեւ 18 միլիարդ եվրո: