Սպիտակ տունը մտադիր է օգտագործել դիզելային վառելիքի՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարները մատակարարման խիստ պակասի եւ գների կտրուկ աճի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյային:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններից առաջ իր վարչակազմի առաջնահերթություններից է անվանել  ինֆլյացիայի դեմ պայքարը։ Դիզելային վառելիքն էական նշանակություն ունի ԱՄՆ տնտեսության համար. Դիզելային վառելիքի գների բարձրացումը կօգնի մեծացնել ինֆլյացիայի, որը հասել է 40-ամյա առավելագույնին։

Սպիտակ տունը դիտարկում է մազութի հյուսիսարեւելյան պաշարների օգտագործումը, որը ստեղծվել է 2000 թվականին մատակարարման հետ կապված խնդիրների լուծման համար եւ օգտագործվել միայն մեկ անգամ՝ 2012 թվականին Սենդի փոթորկից հետո: 

Կիրակի օրվա դրությամբ ողջ երկրում դիզելային վառելիքի միջին գինը 5,56 դոլար է կազմել մեկ գալոնի դիմաց։