Գլոբալ աշխատաշուկան վերականգնման ճանապարհին հետընթացի վտանգի տակ է հայտնվել։ Չինաստանում կարանտինային սահմանափակումները եւ Ուկրաինայում պատերազմը վնաս են հասցնում տնտեսությանը, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:

Զեկույցում ասվում է, 2022 թվականի առաջին եռամսյակում եղել են 112 միլիոնով պակաս լրիվ դրույքով աշխատատեղեր՝ համեմատած մինչքովիդային մակարդակի հետ։

Չինաստանին բաժին է ընկել աշխատաժամանակի 86 տոկոսով անկումը, որը պայմանավորված է COVID-19-ի տարածումը զսպող միջոցառումներով, եւ ուկրաինական պատերազմի պատճառով սրված մատակարարման համաշխարհային շղթայի խափանումները սպառնում են հանգեցնել հետագա անկման:

ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը լրագրողներին ասել է, որ թվերը, հավանաբար, չեն արտացոլում Ուկրաինայի պատերազմի հետեւանքները: