Զելենսկին ցանկանում է օրինականացնել լեհերի կողմից Ուկրաինայի զավթումը․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է օրինականացնել լեհերի կողմից Ուկրաինայի զավթումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Պետության նախագահը խնդրում է ազգային խորհրդարանին հաստատել մեկ այլ պետության քաղաքացիների հատուկ իրավունքները՝ ըստ էության թույլ տալով նրանց ամեն ինչ»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Նա պարզաբանել է, որ ԶԼՄ-ների արտահոսքի համաձայն՝ Զելենսկին ցանկանում է ուկրաինացիների իրավունքները նույնացնել լեհերի իրավունքներին՝ բացառությամբ ձայնի իրավունքի։

Զախարովան նման իրավիճակն անվանել է «ինքնիշխանության կազուս»։ 

Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ Զելենսկու որոշման մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին։