Meta Platforms Inc.-ը կկիսվի քաղաքական գովազդի թարգեթինգի մասին լրացուցիչ տվյալներով իր հայտարարությունների տվյալների բաց բազայում, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Meta-ն հայտարարել է, որ նաեւ առանձին հայտարարությունների համար թարգեթինգի մասին մանրամասն տեղեկատվություն կներառի իր Facebook Open Research and Transparency տվյալների բազայում, որն օգտագործվում է ակադեմիական հետազոտողների կողմից անցյալ տարի գործարկված փորձնական ընդլայնման շրջանակներում:

Վերջին տարիներին սոցցանցերի հսկան ճնշման է բախվել՝ իր հարթակներում թիրախավորված գովազդի թափանցիկության ապահովման համար, հատկապես՝ ընտրությունների վերաբերյալ: Այն 2018 թ. գործարկեց հանրային գովազդային գրադարանը, թեեւ որոշ հետազոտողներ քննադատում էին այն՝ խափանումների եւ թագեթինգի մասին մանրամասն տվյալների բացակայության համար:

Meta-ն հայտնել է, որ գովազդային գրադարանը շուտով կցուցադրի էջին տեղադրված սոցիալական, քարոզչական կամ քաղաքական գովազդի թիրախային տեղեկատվության ամփոփագիրը:

Գովազդային գրադարանում լրացուցիչ տեղեկատվություն կավելացվի հուլիսին։ Ստուգված հետազոտողների տվյալները հասանելի կլինեն մայիսի վերջին եւ տեղեկատվություն կցուցադրեն 2020 թ. օգոստոսից: