Նորվիչում Ջոն Իննեսի անվան կենտրոնի գիտնականների ղեկավարած հետազոտական թիմը խմբագրել է լոլիկի գենետիկական կառուցվածքը՝ այն վիտամին D-ի հուսալի աղբյուր դարձնելով:
Թեեւ վիտամին D-ն մեր օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ազդեցության միջոցով, դրա հիմնական աղբյուրը սնունդն է, հիմնականում՝ կաթնամթերքը եւ միսը:
Վիտամին D-ի ցածր մակարդակը, որը կապված է մի շարք վիճակների հետ՝ քաղցկեղից մինչեւ սրտանոթային հիվանդություն, ազդում է մոտ 1 միլիարդ մարդու վրա ամբողջ աշխարհում:
Լոլիկի տերեւները բնական կերպով պարունակում են վիտամին D3-ի շինարարական բոլկերից մեկը, որը կոչվում է 7-DHC: Վիտամին D3-ը օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոց է համարվում:
Գիտնականներն օգտագործել են Crispr գործիքը, որը որպես գենետիկական մկրատ է աշխատում՝, բույսի գենոմն այնպիսին դարձնելով, որպեսզի 7-DHC-ն զգալիորեն կուտակվի լոլիկի պտուղներում, ինչպես նաեւ տերեւներում:
Երբ տերեւներն ու կտրված բանջարեղենը մեկ ժամով ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությանն են ենթարկել, մեկ լոլիկն այնքան վիտամին D է պարունակել, որքան երկու միջին չափի ձուն կամ 28 գրամ թունան, գրում են գիտնականները Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Վիտամին D3-ի հավելումների մեծ մասը ստանում են լանոլինից, որն իր հերթին ստանում են ոչխարի բրդից: