Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ:

NEWS.am–ին Արցախի խրհրդարանից տեղեկացնում են, որ քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

ԱՀ առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն:

Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերին, ու տնտեսումը նախընտրելի չէ: