Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Վ. Ադամյանը, վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռ. Ադամյանը, 29-ամյա Ս. Հակոբյանն ու 27-ամյա Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մ արտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: