Հիմա, երբ Արեւմուտքը բռնապետի դիրքում է, մեր տնտեսական կապերը Չինաստանի հետ էլ ավելի արագ կաճեն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «100 հարց առաջնորդին» ծրագրի շրջանակում։ 

Նրա խոսքով՝ բացի պետբյուջե ուղղակի եկամուտներից՝ դա հնարավորություն է տալիս իրականացնել Հեռավոր Արեւելքի եւ Արեւելյան Սիբիրի վերելքի ծրագրերը։ «Չինաստանի հետ հիմնական նախագծերը մշակվում եւ իրականացվում են։ Սա մեզ համար հնարավորություն է ՝ իրացնելու մեր ներուժը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ՝ ատոմային էներգետիկայում եւ  մի շարք այլ ոլորտներում։ Չինաստանը զարգացրել է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները։

Երբ ասում ենք, որ կողմ ենք ավելի ժողովրդավարական միջազգային հարաբերություններին, մենք չենք փորձում ինչ-որ նոր կանոններ գրել, ինչպես անում է Արեւմուտքը, այլ շեշտում ենք, որ միջազգային մակարդակում հնարավոր է ժողովրդավարություն ապահովել՝ վերադառնալով ակունքներին։   

Երբ մենք բանակցում էինք Արեւմուտքի հետ, ասում էին` եկեք գրենք, որ մենք ամեն երկրում ժողովրդավարության կողմնակից ենք։ Մենք պատասխանում ենք, որ լավ է, միայն յուրաքանչյուր երկիր պետք է որոշի իր ժողովրդավարությունը։ Գրենք նաեւ, որ միջազգային ասպարեզում պետք է լինի ժողովրդավարություն, ինչպես գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Նրանք հրաժարվեցին նման հայտարարություններից, նրանց արդեն պետք է ոչ թե ինքնիշխան իրավահավասարություն, այլ «համաշխարհային կարգ՝ հիմնված իրենց կանոնների վրա»,-նշել է Լավրովը։