Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Արսենը այս պայքարի նվիրյալներից է՝ ամենաակտիվ տղերքից մեկը, ինչն էլ իշխանությանը հանգիստ չի տալիս:

Իսկ այն անհեթեթության մասին, թե ինչ են փնտրում և ինչ քրեական գործի շրջանակներում քիչ անց կտեղեկացնենք»: