Իզմիրի դատախազությունը 60 մարդու ձերբակալության օրդեր է տվել՝ արգելված ՖԵՏՕ («ֆեթուլլահիստական ​​կազմակերպություն») գործունեությանը մասնակցության կասկածանքով, որին տեղական իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսին Թուրքիայում պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Կասկածյալների ձերբակալության օպերացիան իրականացվում է 21 նահանգում, երեքշաբթի հայտնել է TRT-ն։

Հեռուստաընկերության տվյալներով՝ օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում։ Հետախուզման մեջ գտնվողների զգալի մասը բերման է ենթարկվել, նշում է TRT-ն։

ՖԵՏՕ-ի կողմնակիցներին բերման ենթարկելու օպերացիան եւս իրականացվում է Անկարայի դատախազության հրամանով։ Այն 53 կասկածյալի կալանավորման օրդեր է տվել, հայտնույմ է NTV հեռուստաալիքը:

2016-ի հուլիսի 15-ին թուրքական բանակի մի խումբ զինվորականներ եւ սպաներ երկրում հեղաշրջման փորձ կատարեցին։ Այդ իրադարձությունների ընթացքում զոհվեց 250 մարդ՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՕ կազմակերպությանը։