Մայիսի 24-ին Երեւանում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր 23 հարց է։ Դրանցից 7-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Դրանց թվում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ՀՀ դատական օրենսգրքում  (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից ավելի քան 90 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, եւ այլն։

ԱԺ ընդդիմության պատգամավորները՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, նիստին չեն ներկայացել։ Նրանք, ըստ էության, բոյկոտել են ԱԺ նիստը։