Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ իր մոտ COVID-19 է ախտորոշվել։

«Հանգստյան օրերին իմ հանձնած COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր։ Հիվանդությունը թեթեւ է ընթանում, կաշխատեմ տնից»,- գրել է նա Twitter-ում: