Իրանի կենտրոնական Սպահան նահանգի արեւելքում իրանական F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, հայտնում է IRNA-ն։

Գործակալության փոխանցմամբ՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները պարզվում են: