Սոցիալ-տնտեսական կարգավիճակը կապված է ուղեղի գորշ նյութի ծավալի հետ: Կախված կրթության մակարդակից եւ եկամուտից, աշխատանքի հեղինակությունից եւ բնակության վայրից՝ այն տատանվում է 1,6 տոկոսի սահմաններում։ Ցածր կարգավիճակն ընդհանուր առմամբ բացասաբար է ազդում ուղեղի վրա:

Այս եզրակացության են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները բրիտանական Biobank-ի տվյալների վերլուծության ժամանակ։

«Մենք կապ ենք գտել ուղեղի տարբեր հատվածներում սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ գորշ նյութի ծավալի միջեւ»,-ասել է  հետազոտության համահեղինակ Գեդեոն Նեւը։

Գորշ նյութը ներառում է նեյրոնների բջջային մարմինները եւ կենտրոնացած է ուղեղի կեղեւում, ինչպես նաեւ ուղեղի խորը կառուցվածքներում, որոնք ներգրավված են ինքնատիրապետման, մկանների վերահսկման եւ ընկալման գործընթացներում: