Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն օգտագործեուց, որովհետեւ ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«ԵՄ-ն բալանսավորում է իր շահերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդուհանդերձ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բառապաշար է փոխվում, Եղոյանն արձագանքեց. «Իր բառապաշարն է փոխվում:  ԵՄ-ն առանձին խաղացող է, ինքն ունի իր շահերը եւ Հայաստանի հետ, եւ Ադրբեջանի հետ»:

Եվրոպական խորհրդի նախագահը Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման արդյունքների մասին. բանակցությունները կշարունակվեն