Մոսկվան համարում է, որ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի հետ կապված իրավիճակը այս երկրի ներքին գործն է, սակայն Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակիցների նկատմամբ կիրառվող հետապնդումներից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախ, սա Մոլդովայի ներքին գործն է։ Երկրորդ՝ մենք, իհարկե, անհանգստացած ենք, որ կրկին նման պրակտիկա եւ հետապնդումներ են կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր կողմնակից են Ռուսաստանի Դաշնության, այսինքն՝ մեր երկրի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով իրավիճակը։