TikTok-ի մշակողները հայտարարել են բաժանորդագրությամբ վճարովի սթրիմերի ձեւաչափի մասին, հայտնում է ITHome պորտալը։ Նոր ծրագիրը ստացել է TikTok LIVE անվանումը։

TikTok Live-ի բաժանորդներին էքսկլյուզիվ չաթ, տարբերակիչ նշաններ եւ հատուկ կպչուն պիտակներ հասանելի կլինեն: Նախագիծը բետա ռեժիմով կգործարկվի մայիսի 26-ին։

Ակնկալվում է, որ TikTok Live-ի բաժանորդագրության արժեքը համեմատելի կլինի Twitch հարթակում բաժանորդագրության գնի հետ եւ կարող է ամսական 5-ից մինչեւ 24 դոլար կազմել:

Նշվում է, որ նորամուծությունը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր օգտատերերին։ Բացի այդ, բլոգերները կկարողանան միացնել վճարովի բաժանորդագրության հնարավորությունը միայն այն դեպքում, եթե առնվազն 1000 հետեւորդ ունեն: