Եվրամիության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) հավանություն է տվել Ուկրաինայից ԵՄ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը, հայտնել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Եվրամիության նախարարները համաձայնեցրել են Ուկրաինայի համար առեւտրի ժամանակավոր միջոցները»,- գրել է նա Twitter-ում։

Նշվում է, որ խոսքը ԵՄ շուկա ուկրաինական ապրանքների առանց մաքսատուրքերի եւ քվոտաների մուտքի մասին է։