Samsung Group-ը 356 մլրդ դոլար կներդնի առաջիկա հինգ տարվա ընթացքում նոր սերնդի կիսահաղորդչային, կենսադեղագործական եւ այլ տեխնոլոգիաների զարգացման համար, հայտնում է Reuters-ը։

Հարավկորեական խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ ներդրումները կօգնեն Samsung-ին երկարաժամկետ աճ ապահովել ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են չիպերի արտադրությունը, ինչպես նաեւ կենսադեղագործական հատվածի զարգացման արագացումը: Նշվում է, որ ներդրումների 80 տոկոսը կհատկացվի Հարավային Կորեայում հետազոտական աշխատանքներին ու աշխատակիցների նախապատրաստմանը։

Ընկերությունն ընդգծել է, որ դա թույլ կտա ստեղծել 1,07 միլիոն աշխատատեղ։ Մինչեւ 2026 թվականը ծրագրված ներդրումների ծավալը ավելի քան 30 տոկոսով գերազանցում մինչեւ 2021 թվականը է Samsung-ի նախկին ներդրումները։

Samsung-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ չիպերի եւ կենսանյութերի ներքին մատակարարման շղթաների ապահովումը ռազմավարական նշանակություն կունենա Հարավային Կորեայի տնտեսական անվտանգության համար:

Samsung-ը հայտարարության մեջ չի ներառել էլեկտրական մեքենաների մարտկոցները՝ որպես աճի ապագա շարժիչ: Սակայն Samsung-ի մարտկոցների SDI ստորաբաժանումը եւ Chrysler-ի Stellantis մայր-ընկերությունը մայիսի 24-ին պետք է հայտարարեն ԱՄՆ Ինդիանա նահանգում մարտկոցների նոր գործարանի կառուցման մասին: