Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավունքների նկատմամբ հարգանքի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, փոխանցում է Mehr-ը։