Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ եւ ընթերցեց որոշման եզրափակիչ մասը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդության հետ կապված։

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ չներկայացնելով որեւէ հիմնավորում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել էր վերացնել կամ փոխել խափանման միջոցը։ Ներկայումս դա 2 միլիարդ դրամի չափով գրավն է։ Միջնորդությունը ներկայացվել էր երկու դռնփակ նիստերում։