«Սիլվայի գործով» դատական նիստը երեք շաբաթով հետաձգվեց։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հաղորդում է ստացվել, որ մայիսի 30-ից հունիսի 14-ը նա գտնվելու է արձակուրդում։ Հաշվի առնելով, որ Գեւորգյանն այլ փաստաբան չունի, դատավորը հետաձգեց նիստը։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին, ժամը 13:00-ին։