Ուկրաինան ի վերջո կդառնա Եվրամիության մաս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը, գրում է Reuters-ը։  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս ամսվա սկզբին առաջարկել է«եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որը կհիմնի նոր կառույց, որը թույլ կտա ավելի սերտ համագործակցել ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրների հետ։  

«Ես համոզված եմ, որ Ուկրաինան կլինի Եվրամիության մաս»,- լրագրողներին ասել է Կլեման Բոնը։ «Մենք գիտենք, որ դա ժամանակ է պահանջում, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ պարզապես սպասել: Մենք պետք է փայփայենք եվրոպական հույսը»,-ասել է նա։