Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:
Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:
ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական։