«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացնում մետրոյի «Երիտասարդական» կայարանում:

«Այս անգամ չենք կասեցնելու մետրոպոլիտենի աշխատանքը, հենց գնացքը գալիս է, վագոնների վրա կպցնում ենք Արցախի դրոշները: Հիշում եք, որ երեկ պոկել էին Արցախի դրոշը վագոնի վրայից, դե թող հիմա պոկեն»,-իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց «Երիտասարդի ձայն» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

Երիտասարդները դրոշների պատկերով ստիկերներ կպցրեցին նաեւ մետրոյի կայարանի պատերին:

Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

Ակցիան ավարտելուց հետո նրանք ուղեւորվեցին «Սասունցի Դավիթ» կայարան, քանի որ այնտեղ շուտով կմեկնարկի «Դիմադրության» շարժման հանրհավաքը: