Եվրահանձնաժողովը ցանկանում է հեշտացնել անօրինական գործունեության եւ կասկածյալ հանցագործների հետ կապված ակտիվների բռնագրավումը, ներառյալ նրանց, որոնք խուսափում են Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։

Օրենսդրական առաջարկը, որը պետք է հրապարակվի չորեքշաբթի եւ դեռ ենթակա է փոփոխման, ուղղված է ԵՄ-ում առկա բացերը վերացնելուն, որտեղ շատ պետություններ չունեն բավականաչափ ամուր իրավական դաշտ՝ հանցավոր ակտիվները բռնագրավելու համար։

Ուկրաինայում պատերազմն ավելի է բացահայտել այս բացերը, քանի որ շատ պետությունները ձգտում են սառեցնել այն մարդկանց ակտիվները, որոնց նկատմամբ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ է կիրառվել ՝ «Կրեմլի հետ կապերի» համար։ 

Օրենսդրական առաջարկը վերացնելու է այդ թերությունները՝ ստեղծելով միասնական իրավական դաշտ։    

ԵՄ իշխանությունները հայտարարել են, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ անձինք կեղծ անունով են գրանցել իրենց ակտիվները կամ փոխանցել դրանք մինչեւ պատժամիջոցների սահմանումը։