Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը ծրագրում է Թուրքիա, Կիպրոս, Հունաստան, Հորդանան եւ Եգիպտոս այցելել։ Այցի ընթացքում նա կքննարկի տարածաշրջանային ու միջազգային հարցեր, ինչպես նաեւ համաձայնագրեր կստորագրի էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Սա կլինի արքայազնի առաջին ուղեւորությունը տարածաշրջանից դուրս՝ 2018 թվականին հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից եւ COVID-19 համավարակի բռնկումից հետո։ Նա մասնակցել է G20 Ճապոնիայի գագաթնաժողովին 2019 թվականին։