Կոյուղու կառուցման համար բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար-խմբ.)։ Այս մասին մայիսի 24-ին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Բացի այդ, կան խնայողություններ, որոնք նույնպես ուղղված են այդ նպատակներին։ Թեեւ այս խնդիրների լուծումը համայնքի պարտավորությունների մեջ չի մտնում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ դրա համար պատասխանատու է «Վեոլիա ջուր»-ը։