Մեքսիկայում երկու բարերում հրաձգության ժամանակ 11 մարդ է սպանվել, հաղորդում է Reuters-ը։

Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 7 կին եւ 3 տղամարդ տեղում սպանվել են։ 11-րդ զոհը՝ մի կին, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Մեքսիկական El Universal թերթի փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է մոտ 15 զինյալ։ Պարբերականի տեղեկություններով՝ հարձակվողները նաեւ Մոլոտովի կոկտեյլներ են նետել։