Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պնդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջատար դեմքերը պատրաստվում են փախչել երկրից: Այս մասին հայտարարել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր օրենսդիրների հետ խորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտնում է T24 լրատվական կայքը։ 

Նա նշել է , որ ենթադրյալ սխեման ներառում է «մի քանի հարյուր մարդ՝ սկսած Էրդողանի ընտանիքի անդամներից, եւ մեծ գումարների փոխանցում արտասահնամն ապօրինի կառույցների միջոցով»։

«Մի փորձեք հերքել դա,- ասել է  նա։