Հայաստանը կարող է շտկել ստեղծված իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Դրա համար, ըստ նրա, պետք է լինի համերաշխ կառավարություն, որն անկեղծ երկխոսության կգնա ժողովրդի հետ եւ հստակ կխոսի միջազգային հանրության հետ։ «Այս իշխանությունը պետք է շուտափույթ ձեւավորվի, այլապես ամեն հաջորդ օրը նոր խնդիրների առաջ կբերի։  Եթե ​​նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ։ Ուշացել ենք։ Այստեղ մեղավոր չկա։ Սա հասարակության կողմից ստեղծված իրավիճակի ոչ սթափ գնահատականի արդյունք է»,-հավելեց նա։