Նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ շուտով ռազմական գործողություններ կսկսվեն՝ ընդլայնելու Թուրքիայի հարավային սահմաններում արդեն իսկ ստեղծված անվտանգության գոտին, մեծացրել է նրա վեճը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու շուրջ, գրում է Reuters-ը։

«Վերլուծաբաններն ասում են, որ Էրդողանի անսպասելի հայտարարությունն արտացոլում է նրա վստահությունը, որ Արեւմուտքը չի առարկի նման գործողություններին այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ է Անկարայի աջակցությունը սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

Թուրքիան Շվեդիային եւ Ֆինլանդիային մեղադրում է PKK-ի զինյալների հետ կապ ունեցող մարդկանց ապաստան տրամադրելու մեջ։ ՆԱՏՕ-ի բոլոր 30 դաշնակիցները պետք է համաձայնեն անդամակցության սկանդինավյան հայտին:

Վերլուծաբաններն ասում են, որ Էրդողանի հայտարարությունը նաեւ նպատակ ուներ ուժեղացնել թուրք ազգայնականների աջակցությունը իր 20-ամյա կառավարմանը, քանի որ նա պատրաստվում է հաջորդ տարի կոշտ ընտրությունների: