Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես հացահատիկի հուսալի մատակարար Թուրքիայում և ապահովել կայուն և համակարգված աճող մատակարարումներ։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքական շուկայի համար ռուսական մատակարարումների կարևորությունը դժվար է գերագնահատել․ ընթացիկ սեզոնում ռուսական ցորենի մասնաբաժինը թուրքական ներմուծման կառուցվածքում կազմում է երեք քառորդ, գարին` կեսից ավելի, եգիպտացորենը` ավելի քան 40 տոկոս։ Ապրանքների նման հոսքի սպասարկումը բարդ խնդիր է, որն այսօրվա պայմաններում լրացուցիչ ուշադրություն է պահանջում»,-ասել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես հացահատիկի հուսալի մատակարար Թուրքիայում։