Հունգարիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Facebook-ում հրապարակված տեսանյութում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նոր կառավարությունը երեքշաբթի կեսօրին խորհրդարանում երդում  է տվել, իսկ վարչապետը կարճ ժամանակ անց հայտարարել է իր որոշման մասին:

Ուկրաինայի պատերազմը մշտական ​​սպառնալիք է երկրի համար, ասել է Օրբանը։ Նրա խոսքով՝  Բրյուսելի պատժամիջոցները հանգեցրել են հսկայական տնտեսական ցնցումների եւ գների կտրուկ աճի։

Նա նշել է, որ աշխարհը գտնվում է տնտեսական ճգնաժամի շեմին։ Օրբանը կրկնել է, որ Հունգարիան պետք է հեռու մնա պատերազմից, պաշտպանի ընտանիքների ֆինանսական անվտանգությունը։