Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել, հայտարարել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը, հաղորդում է Reuters-ը։

Զինամթերքը գնվել է ԱՄՆ-ից մոտ 98 միլիոն կանադական դոլարով  եւ շուտով պետք է առաքվի Ուկրաինա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ավելի վաղ ասել է, որ մոտ 20 երկրներ հայտարարել են Ուկրաինայի համար անվտանգության նոր փաթեթների մասին։